Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն 21,03,2022

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

    Արևը, ջուրը, հողը, մարդկանց աշխատանք, սերմերը, բարենպաստ պայմաններ:
  2. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ

    Բոլոր ճյուղերը իրար հետ կապված են, օրինակ՝ ցորենից ստանում են ալյուր, ալյուրից սննդամթերք:
  3. Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

    Չինաստան-բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, խաղող։
    Կոտ դ՝Իդուար-սուրճ կակաո
    Ռուսաստան-եգիպտացորեն

    (Ներողություն, քարտեզի վրա չկարողացա նշել)
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն 02,16,2022

Մետաղաձուլությունը (մետալուրգիան), որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից է, յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական հզորության հիմքն է:
 

Հայաստանում մետաղ ձուլել են դեռևս 3 հազարամյակ առաջ (Արմավիրի մարզ` Մեծամոր)։

Հին և միջին դարերում մարդիկ ճանաչել են մետաղի ընդամենը 7 տեսակ՝ ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ և սնդիկ:

Different-Metals.jpg

Վերջին տասնամյակներին մետաղաձուլության աճը դանդաղել է, քանի որ մեքենաշինության և մետաղների օգտագործման այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել ավելի էժան ու «անսահմանափակ» քանակությամբ պլաստմասսա և այլ փոխարինող նյութեր:

  • հանքաքարի հարստացումը, այսինքն` դրա մեջ պարունակվող ոչ պիտանի քարանյութի հեռացումը («փուչ ապարներ») և խտանյութի արտադրությունը,
  • խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը,
  • համաձուլվածքների և գլանվածքի արտադրությունը:
shutterstock_268734875.jpg

Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի` սև և գունավոր մետաղաձուլության: Սև մետաղաձուլության գլխավոր և ամենատարածված հանքային հումքը երկաթաքարն է, որի հանույթի հնագույն և գլխավոր շրջանն ավանդաբար Արևմտյան Եվրոպան էր:

Երկաթի հանքաքար

images (4).jpg

Ներկայումս երկաթաքար արդյունահանում են աշխարհի ավելի քան 50 երկրներում:

Օրինակ

Հիմնական արդյունահանող երկրներն են Բրազիլիան, Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը:

Հումքի մշակման հետագա փուլերը` թուջի և պողպատի ձուլումը, կատարվում են ինչպես հումքի և վառելիքի (քարածխի) արդյունահանման, այնպես էլ սպառման վայրերում:

Օրինակ

Թուջի և պողպատի ձուլմամբ առաջատար երկրներն են Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ­ը, Ռուսաստանը, Կորեայի Հանրապետությունը:

Աղյուսակում ներկայացված են մետաղաձուլության մեջ առաջատար մի շարք երկրներ

ՄետաղաձուլությունՊետություններ
Երկաթաքարի արդյունահանումՉինաստան, Ավստարալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ՀԱՀ, ԱՄՆ, Կանադա, Իրան
Թուջի և պողպատի արտադրությունՉինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Կորեա (Հվ.), Ռուսաստան, Գերմանիա, Թուրքիա, Բրազիլիա, Ուկրաինա
Ոսկու արդյունաբերությունՉինաստան, Ավստրալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Պերու, ՀԱՀ, Ուզբեկստան, Մեքսիկա, Գանա
Ալյումինի արտադրությունՉինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Իսլանդիա, ՀԱՀ, Ռուսաստան, ՄԱԷ, Նորվեգիա, Բրազիլիա, Կանադա, Ավստրալիա
Պղնձի արդյունաբերությունՉինաստան, Ճապոնիա, Չիլի, Ռուսաստան, Հնդկաստան, Կորեա (Հվ.), Զամբիա, ԱՄՆ, Ավստրալիա, Ղազախստան, Կանադա, Ինդոնեզիա, Բրազիլիա, Մեքսիկա, Իրան, Իսպանիա

Գունավոր մետաղաձուլությունն արտադրանքի ծավալով մի քանի անգամ զիջում է սև մետաղաձուլությանը, սակայն անհամեմատ ավելի բազմաճյուղ կառուցվածք ունի:
Տասնյակների հասնող գունավոր մետաղները բաժանվում են խմբերի, որոնցից առավել նշանակալի են`

ա) ծանր մետաղները (պղինձ, ցինկ, կապար, անագ և այլն),
բ) թեթև մետաղները (ալյումին, մագնեզիում, տիտան),
գ) ազնիվ կամ թանկարժեք մետաղները (ոսկի, արծաթ, պլատին և այլն):

Վերջին տասնամյակներին արագորեն զարգանում է թեթև մետաղների արտադրությունը:

Արտադրության համար հումք են ծառայում ալյումին պարունակող տարբեր հանքատեսակներ (բոքսիտ, նեֆելինային սիենիտ, կավեր և այլն)։ Ալյումինը ամենատարածված մետաղներից է, որի հումքի զգալի պաշարներ կան Ավստրալիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Գվինեայում և այլ երկրներում: Ծանր գունավոր մետաղների ձուլումը հին և ավանդական ճյուղ է: Այն կենտրոնացած է բարձր զարգացած երկրներում, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հումքաշատ պետություններում (Զամբիա, Չիլի)։

Մետաղաձուլությունը շրջակա միջավայրն առավել աղտոտող ճյուղերից է։ Հարկ է նշել, որ մետաղաձուլության թափոններն օգտագործվում են քիմիական արդյունաբերության համար որպես հումք՝ նպաստելով բնական ռեսուրսների համալիր օգտագործմանը:

Posted in Աշխարհագրություն

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն Աշխարհագրություն 25․01․2022


1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների և տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Այդ ճյուղն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա և վառելիք։

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

Ջրային էներգետիկ կայաններ (ՋԷԿ)

Ատոմային էներգոտիկ կայաններ (ԱԷԿ)

Ապագայում նաև Արեևաէներգետիկ կայաններ (ԱԷԿ)

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

Posted in Ֆիզիկա, Աշխարհագրություն

12.01.2022

Երկիր Տարածք (կմ2) Հողամաս

1. Ռուսաստան 17.098.242 11%
2. Կանադա 9.984.670 6.3%
3. Չինաստան 9.706.961 6.1%
4. ԱՄՆ 9.372.610 6.1%
5. Բրազիլիա 8.515.767 5.6%
6. Ավստրալիա 7.692.024 5.2%
7. Հնդկաստան 3.287.590 2.0%
8. Արգենտինա 2.780.400 1.8%
9. Ղասախստան 2.724.900 1.8%
10. Ալգերիա 2.381.741 1.6%
142. Հայաստան 29.743 0.0%

Posted in Աշխարհագրություն

Արդյունաբերություն

  1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

    Արդյունաբերության ճյուղերը խմբավորվում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը: Հին ճյուղերն են, օրինակ ՝ մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլէկտրրագետիական, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական: 20-րդ դարի վերջից շատ արագ աճում են նորագույն ճյուղերի՝ հաշվողական տեխնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության, տեզերանավաշինության արտադրություները:
  2. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

    Իմ կարծիքով արդյունաբերության նոր ճյուղերն էն կարևոր։ Մի օր մեր նոր ճյուղերը կդառնան արդյունաբերության հին ճյուղեր և պետք է դա պահպանենք և շարունակենք արտադրել։ Սակայն գուցե ապագայում մեզ այլևս պետք չի լինի հիմիկվա նոր ճյուղերը։
  3. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

    Արդյունաբերության համար պետք է , որ երկիրը չունենա ֆինանսկանա խնդիրներ և ցանկացած ճյուղ ունենա իր համար կարևոր նախադրյալներ, բայց բոլոր ճյուղերի համար գլխավոր պայմանը, առևտրային շուկայի ներկայությունն է։
Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն 13.10.2021

1․ Ի՞նչ է ուսումնասիրում հասարակական աշխարհագրությունը։ /0,5 միավոր/

Աշխարհագրությունը ուսումնասիրում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքը, մայրցամաքները, տարածաշջանները և այլն։

2․ Նշե՜լ սխալ տարբերակը․

Աշխարհագրության մեջ պետությունները խմբավորում ենք ըստ․ /0,5 միավոր/

  • տարածքի
  • բնակչության թվի
  • աշխատանքային ռեսուրսի
  • աշխարհագրական դիրքի

3․ Լրացնել նախադասությունները։ /1 միավոր

Աշխարհի պետությունները ըստ պետական կառավարման ձևի լինում են Հանրագիատական ևՄիապետական։ Գոյություն ունի հանրապետության երկու տեսակ նախագահական և պառլամենտական։Նախագահական հանրապետությունում նախագան ընտրվում է ժողովրդիկողմից կողմից պարբերաբար կատարվող ընտրությունների միջոցով։ Խորհրդարանական հանրապետության դեպքում նախագահն ընտրվում է պառլամենտի կողմից։

/
4․Ո՞ր պնդումն է ճիշտ.   /0,5 միավոր/

  1. Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
  2. Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
  3. Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով ունիտար (միացյալ) են:
  4. Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետա­կան անկախություն:

5․ Երկրագնդի վրա կամ դրա որևէ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը կոչվում է.     /0,5 միավոր/

  1. ռասա
  2. ազգ
  3. աշխատանքային ռեսուրս
  4. բնակչություն

6․ Կրոնապետություն է.        /0,5 միավոր/

  1. Մոնակոն
  2. Թուրքիան
  3. Մեծ Բրիտանիան
  4. Վատիկանը

7․ Աշխարհում բնակչության մեծ կուտակումներ ունեցող գլխավոր արեալներից չէ. /0,5 միավոր/

  1. Ավստրալիան
  2. Արևմտյան Եվրոպան
  3. Արևելյան Ասիան
  4. ԱՄՆ–ի հյուսիս–արևելքը

8․ Բնական շարժի հետևանքով սերունդների հերթափոխման գործընթացը կոչվում է.  /0,5 միավոր/

  1. բնակչության կազմ
  2. բնակչության բնական աճ
  3. բնակչության մեխանիկական շարժ
  4. բնակչության վերարտադրություն

9․Երկրի տարածքը 40 հազ. կմ2 է, բնակչության թիվը` 6 մլն մարդ: Բնակչության միջին խտությունը կլինի.        /0,5 միավոր/

  1. 150 մարդ/կմ2
  2. 200 մարդ/կմ2
  3. 100 մարդ/կմ2
  4. 180 մարդ/կմ2

10․ Ի՞նչ է ժողովրդագրական պայթունը․ /1 միավոր/

Իմ կարծիքով ժովովրդական պայթյունը դա նա է երբ ժողովրդի թիվը շատ արագ սկսում է աճել։

11․ Ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն  իրականացնում զարգացած և զարգացող երկրները․ /1 միավոր/ 

Քարոզչական համակարգ է որի միջոցով պետությունը խրախուսվում է բնակչության թվի նվազմանը կամ աճը։

12․   Ի՞նչ է բնակչության վերարտադրությունը․ /1 միավոր/

Ծնվելու և մահանալու պատճառով բնակչության սերունդների նորացման ու հերթափոփոխման ընոացքը անվանում են բնակչության վերարտադրություն։

13․ Ի՞նչ է միգրացիան․/1 միավոր/

Կապված է մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ

14․ Թվարկե՜լ միգրացիայի դրդապատճառները․ /1 միավոր/

Միգրացիայի դրդապատճառներից է այն երբ մարդ լքում է իր երկիրը ծանոթների աշխատանքի և այլն երևույթների պատճառով։