Posted in Նախագիծ, Քիմիա

Քիմիա 01.02.2024

<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>> նախագծի  ամփոփում. սովորողները  պատասխանում  են  նախագծի  ուղղորդող  հարցերին, ներկայացնում են իրենց  ենթաթեմաները , կատարում  են  լաբորատոր  փորձերը

Ուղղորդող հարցեր.

  • Որո՞նք են անկենդան և կենդանի օրգանիզմների նմանությունները և տարբերությունները
  • Նմանություններ
  • 1. Կազմը. և՛ ոչ կենդանի, և՛ կենդանի օրգանիզմները կազմված են նյութից՝ բաղկացած ատոմներից և մոլեկուլներից։
  • 2. Փոխազդեցություն շրջակա միջավայրի հետ. երկուսն էլ կարող են փոխազդել իրենց միջավայրի հետ, թեև տարբեր ձևերով: Ոչ կենդանի էակները կարող են ենթարկվել ֆիզիկական կամ քիմիական փոփոխությունների, մինչդեռ կենդանի օրգանիզմները արձագանքում են գրգռիչներին և պահպանում հոմեոստազը:
  • 3. Էներգիա. երկուսն էլ էներգիա են պահանջում տարբեր գործընթացների համար: Ոչ կենդանի էակները կարող են էներգիա ստանալ արտաքին աղբյուրների կամ քիմիական ռեակցիաների միջոցով, մինչդեռ կենդանի օրգանիզմները սովորաբար էներգիա են ստանում նյութափոխանակության միջոցով:
  • Տարբերությունները:
  • 1. Աճ և բազմացում. կենդանի օրգանիզմներն ունեն աճելու և բազմանալու ունակություն, մինչդեռ ոչ կենդանի էակները չեն ցուցաբերում այս հատկանիշները:
  • 2. Արձագանք գրգռիչներին. Կենդանի օրգանիզմները արձագանքում են իրենց միջավայրից եկող գրգռիչներին, մինչդեռ ոչ կենդանի էակները չունեն արձագանքելու այս կարողությունը:
  • 3. Նյութափոխանակություն. կենդանի օրգանիզմները ենթարկվում են նյութափոխանակության գործընթացներին, ինչպիսիք են շնչառությունը, մարսողությունը և սինթեզը, որպեսզի պահպանեն կյանքը, մինչդեռ ոչ կենդանի էակները չունեն նյութափոխանակության գործառույթներ:
  • 4. Հոմեոստազ. կենդանի օրգանիզմները հոմեոստազի միջոցով պահպանում են ներքին կայունությունը՝ կարգավորելով իրենց ներքին միջավայրը՝ չնայած արտաքին փոփոխություններին: Ոչ կենդանի սուբյեկտները չունեն այս ունակությունը:
  • 5. Հարմարվողականություն և էվոլյուցիա. կենդանի օրգանիզմները կարող են ժամանակի ընթացքում հարմարվել իրենց միջավայրի փոփոխություններին և զարգանալ գենետիկ գործընթացների միջոցով, մինչդեռ ոչ կենդանի էակները չեն ցուցաբերում հարմարվողականություն կամ էվոլյուցիոն գործընթացներ: Ամփոփելով, թեև ինչպես ոչ կենդանի, այնպես էլ կենդանի օրգանիզմները կիսում են որոշակի առանձնահատկություններ, ինչպիսիք են կազմը և փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ, դրանք զգալիորեն տարբերվում են աճի, վերարտադրության, գրգռիչներին արձագանքելու, նյութափոխանակության, հոմեոստազի և հարմարվողականության առումով:
  • Քանի՞ <<թագավորության>> է բաժանվում կենդանի աշխարհը
  • 1. Կենդանիներ
  • 2. Բույսեր
  • 3. Սնկեր
  • 4. Պրոտիստա
  • 5. Արխեա
  • 6. Բակտերիաներ
  • Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, որոնք նաև անվանումեն կենսական տարրեր`մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
  • 1. Մակրոմոլեկուլներ. Այս տարրերը բաղկացած են մեծ մոլեկուլներից, որոնք դեր են խաղում կենդանի օրգանիզմների կենսաքիմիական գործընթացներում և կենսաբանական կառուցվածքներում: Օրինակները ներառում են սպիտակուցներ, նուկլեինաթթուներ (ԴՆԹ և ՌՆԹ) և բարդ ածխաջրեր:
  • 2. Միկրոմոլեկուլներ. այս տարրերը կազմված են փոքր մոլեկուլներից, որոնք ներգրավված են մի շարք կենսաբանական գործընթացներում: Դրանք կարող են ներառել մարդու գենետիկական նյութի բաղադրիչներ, ինչպես նաև բակտերիալ ֆերմենտների որոշ տեսակներ:
  • 3.Ուլտրատարրեր. Այս տարրերը կարող են լինել տարբեր տեսակի կենսաբանական միջավայրերի լայնածավալ կոնստրուկցիաներ:
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը
  • Ինչու՞ են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է…»
  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների,     

    վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում

  • Ինչպիսի՞ օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
  • Ինչպիսի՞  երևույթ   է  լուսասինթեզը ֆոտոսինթեզը՝ ֆիզիկական, թե՞ քիմիական
  • Ինչպիսի՞  կենսական  միջավայր  է  անհրաժեշտ  բույսի  աճի  համար բաղադրությունը

  Լաբորատոր  փորձեր՝  <<Օսլայի  բացահայտման  ռեակցիաները տարբեր  սննդանյութերում>>  

Բույսերի հիմնական պաշարային  ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է  մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմանավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի  կապույտ  գունավորումը քողարկում է  ամիլոպեկտինի  կարմրամանուշակագույն  գունավորումը։  Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից  հայտնվում։ Այս ռեակցիան թույլ  է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորվածօսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում)
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):

Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթում պատրաստել օսլայի լուծույթ և  կաթոցիկով կաթեցնել Լյուգոլի ռեակտիվը առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։

Փորձանոթների մեջ տեղափոխել տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել մի  քանի կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին։

Գունավորման  արդյունքները  գրանցել   աղյուսակումՓորձերի համարը՝Հետազոտվող     լուծույթԳունավորումՕսլայի  պարունակություն1.օսլա2.սպիտակ  հաց3.
4.
բրինձ 
կարտոֆիլ

Լաբորատոր փորձեր՝   սպիտակուցների  հայտնաբերման  և  բնափոխման  ռեակցիաներ

Փորձ 1. Սպիտակուցի  քսանտոպրոտոնային ռեակցիան. պեպտիդային կապի    

               հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ  լցնել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը <<Մարիաննա>> ֆիրմայի կաթում

Ազդանյութեր՝  կաթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ  լցնել  մոտ 10 մլ  կաթ և  նոսրացնել ջրով, ավելացնել 5մլ  NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում, որը պեպտիդային կապի հայտնաբերումն է բիուրետային ռեակցիայով:

Փորձ 3. Սպիտակուցի բնափոխումը

Ազդանյութեր՝   Ձվի սպիտակուցի լուծույթ, կաթ, աղաթթվի՝ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ): 

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ լցնել 10 մլ ձվի սպիտակուցի լուծույթ կամ էլ նույն քանակով կաթ, ավելացնել 3 մլ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ 5 մլ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ); Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացնել թափահարելով մինչև նկատվեն սպիտակուցի մակրոմոլեկուլները:

Posted in Քիմիա

Քիմիա 01.12.2023

Լաբորատոր փորձ 3

Հիմքի ստացում

Հիմքի մագնեզիումի օքսիդի ստացում

Համոզվելու համար որ հիմք ենք ստացել օգտագործելու ենք հայտանյութ ֆենոլֆտալեին

Փորձ 4

Չեզոքացման ռեակցիաով ստանալու ենք աղ՝ MgQ2

Հիմք Mg(OH)2+2HQ—>MgO2+2H2O

Փորձի համար վերձրեցինք

1) n=m/M

Posted in Քիմիա

Լաբորատոր փորձեր (Քիմիա) 17.11.2023

Փորձ 1 Էթանոլի այրումը C2H6O+O2>CO2+H2O+Q

Հավասարացնել

Փորձ 2 Հրավառություն Mg+O2>MgO+Q

Փորձի համար վերձրել ենք մոտավորապես 3 գրամ:

Ընթացքը` սովորողներ կկատարեն անհատական հաշվարկային լաբորատոր փորձեր`«Անօրգանական նյութերի ծագումնաբանական կապը».

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg → MgO →Mg(OH)2 → MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ` P→P2O5→H3PO4 →Na3PO4

Առաջադրանք. 1.  Գրեք   իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք      հաշվարկ.  որքա՞ն  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Առաջադրանք  2.  Գրեք իրականացրած  ռեակցիաների հավասարումները  և  կատարեք հաշվարկ.  որքա՞ն աղ կստացվի, եթե այրել  եք  6,2գ ֆոսֆոր,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Կրկնել. ա)  անվտանգության կանոնները քիմիայի կաբինետում աշխատելիս

                բ) ֆիզիկական, քիմիական երևույթները

                գ)  քիմիական ռեակցիաների հատկանիշները

                դ) քիմիական ռեակցիաների տեսակները

                ե) անօրգանական  նյութերի հիմնական  դասերը՝ օքսիդներ, հիմքեր,

                     թթուներ,աղեր

                 զ) օքսիդներ, սահմանել, դասակարգել, ֆիզիկաքիմիական    

հատկությունները:

Posted in Քիմիա

Քիմիա 03.11.2023

Անհատական աշխատանք՝ <<Իմ տարրը՝ Կալիում>>

Քիմիական հատկություններ

KaliumunterTetrahydrofuran.JPG

Կալիում լատիներեն՝ Kalium, քիմիական տարր է, որի նշանն է K, պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի քիմիական տարր։ Ալկաւիական մետաղ է, կարգահամարը՝ 19, ատոմական զանգվածը՝ 39, 098, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 4s1։ Ունի երկու կայուն՝ 39K (93, 08 %), 41K (6, 91 %), և մեկ թույլ ռադիոակտիվ իզոտոպ՝ 40K (0, 01 %), կիսաքայքայման պարբերությունը՝ T½= 1, 32• 109 տարի։

Զանգվածը39,098 կատուցվացքը-4s1Ունի երկու կայուն 39K (93, 08 %), 41K (6, 91 %), և մեկ թույլ ռադիոակտիվ իզոտոպ՝ 40K (0, 01 %), կիսաքայքայման պարբերությունը՝ T½= 1, 32• 109 տարի։

Կալիումի քիմիական հատկությունները շատ նման են նատրիումի հատկություններին, այնուամենայնիվ, դրանց դերը օրգանիզմում տարբեր է։

Պատմություն և անվան ծագում

Միայն 18-րդ դարին պարզվեց «բուսական ալկալու» (պոտաշի՝ K2CO3) և «հանքային ալկալու» (սոդայի՝ Na2CO3) տարբերությունը։ 1807 թվականին Հ. Դևին կծու կալիումի և նատրիումի (KOH և NaOH) էլեկտրոլիզից անջատեց կալիումը և նատրիում ու անվանեց դրանք պոտասիում և սոդիում։ 1809 թվականին Լ. Վ. Հիլբերտը առաջարկեց անվանել «կալիում» (արաբ․՝ ‎‎ ալ-կալի-պոտաշ) և «նատրոնիում» (արաբ․՝ ‎‎ նատրուն-բնական սոդա)։ Վերջինս Ի. Յա. Բերցելիուսը վերանվանեց (1811) «նատրիում»։«Պոտասիում» և «սոդիում» անվանումները պահպանվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի քանի այլ երկրներում։

Բնության մեջ

Կալիումէը տարածված տարրերից է, պարունակությունը երկրակեղևում՝ 2, 50 % (ըստ զանգվածի)։ Կալիումը մտնում է դաշտային սպաթների և փայլարների բաղադրության մեջ։

Ֆիզիկական հատկություններ

Սենյակային ջերմաստիճանում կալիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է կապտավուն երանգով[5]։ Այն լավ էլեկտրահաղորդիչ է։ Կալիումը փափուկ է և հեշտությամբ կտրվում է դանակով։ Կալիումը տարածված տարրերից է, պարունակությունը երկրակեղևում՝ 2, 50% (ըստ զանգվածի)։ Կալիումը մտնում է դաշտային սպաթների և փայլարների բաղադրության մեջ։ Խտությունը՝ 862 կգ/մ3(20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 63, 55 °C, եռմանը՝ 760 °C։ Քիմիապես ավելի ակտիվ է, քան լիթիումը և նատրիումը։ Միացություններում միարժեք է։ Օդում (հատկապես խոնավության առկայությամբ) կալիումը արագ օքսիդանում է, այդ պատճառով այն պահում են նավթի, բենզինի կամ հանքային յուղի մեջ։

Քիմիական հատկություններ

Իր միացությունների մեջ կալիումը միշտ միավալենտ է։

Կալիումը, ինչպես և նատրիումը, փոխազդում են թթվածնի հետ։ Կալիումը փոխազդում է նաև ջրի հետ, առաջացնելով կալիումի հիդրօքսիդ և ջրածին՝

{\displaystyle {\mathsf {2K+2H_{2}O\longrightarrow 2KOH+H_{2}\uparrow }}}

Այս ռեակցիան ընթանում է այնքան եռանդուն, որ անջատվող ջրածինը բոցավառվում է։

Կալիումը օդում շատ արագ օքսիդանում է։ Դրա համար էլ այն հաճախ պահում են կերոսինի մեջ։

Արտաքինից, սովորաբար, կալիումը ծածկված է լինում անթափանց մուգ կեղևով, որը կազմված է լինում կալիումի միացություններից։

Կալիումը մեծ եռանդով ռեակցայի մեջ է մտնում աղաթթվի հետ։{\displaystyle {\mathsf {2K+2HCl\longrightarrow 2KCl+H_{2}\uparrow }}}{\displaystyle {\mathsf {2K+2HCl\longrightarrow 2KCl+H_{2}\uparrow }}}

Սենյակային ջերմաստիճանում կալիումը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով հալոգենիդներ։ Թույլ տաքացնելիս միանում է ծծմբին, ավելի բարձր տաքացնելիս՝ սելենին և տելուրին։{\displaystyle {\mathsf {6KO_{3}+5S\longrightarrow K_{2}SO_{4}+2K_{2}S_{2}O_{7}}}}{\displaystyle {\mathsf {6KO_{3}+5S\longrightarrow K_{2}SO_{4}+2K_{2}S_{2}O_{7}}}}

Ջրածնի մթնոլորտում 200 °C-ից բարձր տաքացնելիս կալիումը առաջացնում է հիդրիդ՝ KH, որը ինքնաբոցավառվում է օդում։{\displaystyle {\mathsf {2K+H_{2}\longrightarrow 2KH}}}{\displaystyle {\mathsf {2K+H_{2}\longrightarrow 2KH}}}

Կալիումը և ազոտը չեն փոխազդում միմյանց հետ նույնիսկ տաքացնելիս։ Սակայն էլեկտրական լիցքի առկայությամբ առաջացնում են կալիումի ազիդը՝ KN3, և նիտրիդը՝ K3

Տաքացնելիս գրաֆիտի հետ առաջացնում է կարբիդներ՝ KC8 (300 °C-ում) և KC16(360 °C-ում)։ Չոր օդում (կամ թթվածնում) կալիումը առաջացնում է դեղնասպիտակավուն օքսիդ՝ K2, և նարնջագույն գերօքսիդ՝ KO2 (հայտնի են նաև K2O2 և K2O3 գերօքսիդները)։{\displaystyle {\mathsf {K+O_{2}\longrightarrow KO_{2}}}}{\displaystyle {\mathsf {K+O_{2}\longrightarrow KO_{2}}}}

Կալիումը շատ եռանդուն (երբեմն պայթյունով) փոխազդում է ջրի հետ՝ անջատելով ջրածին, ինչպես նաև թթուների հետ՝ առաջացնելով աղեր։ Ամոնիակի հետ փոխազդելիս առաջացնում է ամիդ, սպիրտների հետ՝ ալկոհոլատներ, ալկիլ և արիլհալոգենների հետ՝ կալիումալկիլներ և կալիումարիլներ։ Արտադրության մեջ ստացվում է KOH-ի կամ KCl-ի և Na-ի փոխազդեցությամբ՝{\displaystyle {\mathsf {4KO_{2}+2H_{2}O\longrightarrow 4KOH+3O_{2}\uparrow }}}{\displaystyle {\mathsf {4KO_{2}+2H_{2}O\longrightarrow 4KOH+3O_{2}\uparrow }}}{\displaystyle {\mathsf {KOH+Na\longrightarrow NaOH+K}}}{\displaystyle {\mathsf {KOH+Na\longrightarrow NaOH+K}}}{\displaystyle {\mathsf {KCl+Na\longrightarrow NaCl+K\uparrow }}}{\displaystyle {\mathsf {KCl+Na\longrightarrow NaCl+K\uparrow }}}

Մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմում կալիումը հիմնականում գտնվում է բջիջներում (40 անգամ ավելի շատ քան միջջային տարածքներում)

Կալիումի հանձնարարելի քանակը 600-1700 միլիգրամ է երեխաների համար, իսկ մեծահասակների համար՝ 1800-5000 միլիգրամ։ Կալիումի անհրաժեշտ քանակը կախված է մարմնի քաշից, ֆիզիկական ակտիվությունից, ֆիզիոլոգիական վիճակից և բնակավայրի կլիմայից։

Փսխումը, երկարատև փորլուծությունը, առատ քրտնարտադրությունը, միզաբերներ օգտագործելը մեծացնում է օրգանիզմի կալիումի պահանջը։

Կալիումի իոնները մասնակցում են նյարդերում և մկաններում կենսաէլեկտրական պոտենցիալների ծագման ու հաղորդման, սրտի և այլ մկանների կծկման կարգավորմանը, պահպանում բջիջներում օսմոտիկ ճնշումը և կոլոիդների հիդրատացումը, ակտիվացնում որոշ ֆերմենտներ։

Փոխանակություն

Կալիումի փոխանակությունը (մետաբոլիզմը) կապված է ածխաջրերինյութափոխանակության հետ։ Կալիումի իոններն ազդում են սպիտակուցներիսինթեզի վրա։ Կալիումն օրգանիզմից հեռանում է գլխավորապես մեզի հետ։

Կալիումի պարունակությունը ողնաշարավորների արյան և հյուսվածքների մեջ կանոնավորվում է մակերիկամների հորմոններով՝ կորտիկոստերոիդներով։

Բույսերում

Բույսերի մեջ կալիումն բաշխվում անհավասարաչափ. վեգետատիվ օրգաններում այն ավելի շատ է, քան արմատներում և սերմերում։ Շատ կալիում կա ընդավորների, ճակնդեղի, կարտոֆիլի մեջ, ծխախոտի տերևներում և հացահատիկային (20-30 գ/կգ չոր նյութում)։

Հողում կալիումի պակասության դեպքում դանդաղում է բույսերի աճը, ավելանում հիվանդացությունը։ Օրգանիզմի բնական ռադիոակտիվությունը (գամմա-ճառագայթում) գրեթե 90 %-ով պայմանավորված է հյուսվածքներում բնական 40K ռադիոիզոտոպի առկայությամբ։

Posted in Քիմիա

Քիմիա 01.11.2023

Ուղղորդող   հարցերը`

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը
  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»
  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:
Posted in Քիմիա

Քիմիա 13.10.2023

Գործնական աշխատանք 3. <<Պարբերական  համակարգի ֆիզիկական իմաստը>>  

Առաջադրանքներ. Բնութագրեք  հետևյալ  տարրերը ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, քլոր, ալյումին, նատրիում, կալիում, կալցիում, սիլիցիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, մանգան, պղինձ, արծաթ, ոսկի

Գրեք  քիմիական  տարրի  նշանը……. կարգաթիվը….., միջուկի  լիցքը ….., հարաբերական ատոմային զանգվածը, մեկ ատոմի զանգվածը` m0 ատոմի բաղադրությունը ….

ո՞ր  պարբերության տարր  է ……

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …………

ատոմի  էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը, էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով

մետաղ է՞, թե ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  

տարրերի հետ առաջացրած միացությունների բանաձևերը

Posted in Քիմիա

Քիմիա 06.10.2023

Հաշվարկներ քիմիական բանաձևով

1. Որն է կոչվում քիմիական բանաձև

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսի շնորհիվ

2. Որոշել հետևյալ հարաբերական մոլեկուլային զանգվածները

Mr(Fe2O3)=2.56+3.16=112+48=160

3. Որոշել տարրերի զանգվածային հարաբերությունը բարդ նյութում

m(Fe):m(O)=112:48=56:24

4. Որոշել ատոմների զանգվածային բաժինները բարդ նյութում

w(Fe)=112.100%/160=70%

5. Որոշել տարրերի մոլային բաժինները բարդ նյութում

ч(Fe)=2×100%/5=40%

ч(O)=3×100%/5=60%

Posted in Քիմիա

Կրկնողություն

1. Որն է կոչվում ֆիզիկական մարմին, օրինականեր։
Սհ․ Ֆիզիկական մարմինը ունի ծավալ(v ֊ մ3 , լ, մլ, ) և զանգված(m ֊կգ․ գ․ մգ․ տ․ ց․)։ Ամեն ինչ մեր շուրջ կազմված է ֆիզիկական մարմիններից։


2. Որն է կոչվում նյութ, սհմանել, գրել պարզ և բարդ նյութերի օրինակներ։
Սհ․ Այն ինչից կազմված են բոլոր ֆիզիկական մարմինները կոչվում են նյութ։
Նյութը որոշակի զանգված և ծավալ ունեցող փոքրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոններ) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուղվածքով , հատկություններով օժտված։


3. Որոնք են նյութի հատկությունները (տարբերում են նյութերի ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական )
Հատկություննայն բնութագրիչն է, որով նյութերը նմանվում են իրար կամ տարբերվում միմյանցից:
Քիմիական հատկությունները նյութերի այն առանձնահատկություններն են, որոնք առնչություն ունեն քիմիական գործընթացների հետ, այսինքն` արտահայտվում են քիմիական ռեակցիաներում և ուղղակի ազդեցություն են ունենում ռեակցիայի ընթացքի վրա
Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, ջերմա և էլկտրահաղորդականությունը և պլաստիկություն, մետաղական փայլը:


4. Երևույթներ։ Ֆիզիկական քիմիական երևույթներ։

Posted in Քիմիա

Քիմիա 22.09.2023

Որն է կոչվում ֆիզիկական մարմին, օրինականեր։
Սհ․ Ֆիզիկական մարմինը ունի ծավալ(v ֊ մ3 , լ, մլ, ) և զանգված(m ֊կգ․ գ․ մգ․ տ․ ց․)։ Ամեն ինչ մեր շուրջ կազմված է ֆիզիկական մարմիններից։
Որն է կոչվում նյութ, սհմանել, գրել պարզ և բարդ նյութերի օրինակներ։
Սհ․ Այն ինչից կազմված են բոլոր ֆիզիկական մարմինները կոչվում են նյութ։
Նյութը որոշակի զանգված և ծավալ ունեցող փոքրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոններ) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուղվածքով , հատկություններով օժտված։
Որոնք են նյութի հատկությունները (տարբերում են նյութերի ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական )
Հատկություննայն բնութագրիչն է, որով նյութերը նմանվում են իրար կամ տարբերվում միմյանցից:
Քիմիական հատկությունները նյութերի այն առանձնահատկություններն են, որոնք առնչություն ունեն քիմիական գործընթացների հետ, այսինքն` արտահայտվում են քիմիական ռեակցիաներում և ուղղակի ազդեցություն են ունենում ռեակցիայի ընթացքի վրա
Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։
Ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, ջերմա և էլկտրահաղորդականությունը և պլաստիկություն, մետաղական փայլը:
Ֆիզիոլագիական հատկություններն են՝ նյութի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։
Երևույթներ։ Ֆիզիկական քիմիական երևույթներ։