Posted in Գրականություն

Եղիշե Չարենց (Գրականություն 17.03.2024)

Ծննդավայր

1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում ծնվել է բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան): Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։ 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Կարինե Քոթանջյան

Ո՞վ էր Կարինե Քոթանջյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում:

Աղբյուրներ՝
https://nt.am/am/dates/895/

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B8%D6%81_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB_(%D4%BF%D5%A1%D6%80%D5%BD)

https://haykkaren.wordpress.com/2014/03/15/%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D6%87%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D6%84%D5%B8%D5%A9%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6/

Posted in Գրականություն

Գրականություն 20.02.2024

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

Ինձ թվում է բանաստեղծությունը միակողմանի սիրո մասին է։ Հեղինակը իր դիմացինին ամենից ավել է դասում, նրա հայացքում տեսնում է ամեն ինչ և տխրություն, և ուրախություն, և սեր։ Աղջկա հայացքում տեսնում է սուտ, որը նրան պահում է անախորժություններից։ Սիրած էակի սիտը փակված է նրա համար, և հեղանը հոգեպես իրեն օտար է զգում։ Նա փայփայում և շոյում էր, չզգալով ոչինչ։ Հասկանում է, որ աղջկա հոգին փակ է և չի ճանաչում իր սիրած էակին, հասկանում, որ ոչինչ է նրա համար։ 

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
Խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն…
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ…

Հեղինակը ցանկանում է մոռանալ ամենին, չսիրել և չխոսել ոչ մեկի հետ։ Այն ցավը որը նա անցյալում ունեցել է տանջում է նրան գիշերներով և նա ցանկանում էր ունենալ հանգստի մի պահ, որը անվանում է ոսկե շող։ Ցանկանում էր խավարում, ցավերում քարանալ, սակայն, մեն մենակ։ Ցանկանում էր չսիրել, չկանչել և հեռանալ

Posted in Շարադրություններ, Գրականություն

Նամակ Ձմեռ պապին

Բարև ձմեռ պապ: Կրկին ես, հիշու՞մ ես ինձ: Ես այն երեխան եմ որի խնդրանքները տարց տարի ավելի դժվարհասանելի էին դառնում: Այն երեխան որի ձեռագիրը 10 անգամ տգեղացավ երբ նա 6 տարեկան դարձավ: Այն երեխան, որը այդքան ժամանակ հավատում էր քո գոյությանը բայց վերջում դու ինձ հուսահատեցիր: Այն երեխան, որ քեզ շա՜տ էր սիրում: Եվ ահա ես ադեն մեծացել եմ ու կրկին գրում եմ քեզ նամակ: Իհարկե առանձին շնորհակալություն է պետք հայտնել գրականության ուսուցչուհուս, որ եթե նա չլիներ ապա այս նամակը չէի գրի: Անցնենք բուռն թեմային: Ձմեռ պապ, որպես արդեն հասուն և մեծ մարդ քեզանից կարող եմ ցանկանալ միայն անսահման խաղաղություն մեր ընտանիքում, ուզում եմ երբեք չտխրեմ, ուզում եմ երբեք խոչնդոթների չհանդիպեմ և միշտ կարողանամ անել այն ինչ ուզում էմ: Գիտեմ որ անհնարինն եմ ցանկանում, բայց դու նրա համար ես, որ անհնարինը իրականություն դարձնես:

Posted in Գրականություն

Գրականություն 22.11.2023

3․ Կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք:

4. Գրիր 5 բան, որ մինչև հիմա չգիտեիր ու տիար Բլեյանի հարցազրույցից իմացար։

Ես չգիտեի որ Աշոտ Բլեյանը ոչ թե ստեղծել-կառուցել է այս դպրոցը, այլ կարգի բերել, ընդարձակել և վերանորոգել է:

Ես չգիտեի որ Աշոտ Բլեյանը միայնակ չի հիմնել այս դպրոցը այլ նրանք արել են դա երեք Աշոտներով:

5. Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Posted in Շարադրություններ, Գրականություն

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Քաղաքի մի անկյունում, որտեղ փողոցների աղմուկը իր տեղը զիջում է լռությանը, գտնվում է մեր դպրոցը՝ մի վայր, որտեղ խորհրդանիշները կրում են ինչ-որ անկրկնելի բան: Այս ուսումնական ասպարեզի սիրտը մեր խորհրդանիշն է, որը ներկայացնում է մտքի ազատությունը և դասավանդման մեթոդները: Նայելով մեր խորհրդանիշին՝ մեր հայացքը շրջվում է դեպի ապագա, որտեղ վիրտուալ գիտելիքը դառնում է աշխարհը հասկանալու բանալին։ Երեք միահյուսված կոր գծերը խորհրդանշում են ուսանողների միասնությունը, որոնք անցնում են տարածության և ժամանակի սահմանները՝ վիրտուալ իրականության մեջ մտքեր և գիտելիքներ փոխանակելու համար: Այստեղ յուրաքանչյուր աշակերտ ոչ միայն գիտելիքի տերն է, այլ նաև սեփական կրթության ստեղծողը։ Վիրտուալ ուսուցումը կամուրջ է դառնում դասասենյակների և մշակույթների միջև՝ բացելով հնարավորությունների աշխարհ: Մեր դպրոցում խորհրդանիշը պարզապես նշան չէ, այլ ուղեցույց դեպի գիտելիքի աշխարհ, որտեղ դասարանի պատերը չեն սահմանում ուսման սահմանները։ Նա յուրաքանչյուր ուսանողի հրավիրում է դառնալու իր ուղու ուսումնասիրողը, որտեղ վիրտուալ հարթակը ստեղծագործության և բացահայտումների դաշտ է: Այսպիսով, մեր խորհրդանիշը ականատես է փոփոխությունների դարաշրջանի, որտեղ կրթությունը վերաիմաստավորվում է, իսկ ազատությունն ու վիրտուալ գիտելիքները մեզ տանում են դեպի ապագա, որտեղ յուրաքանչյուր ուսանող իր կրթության ճարտարապետն է:

Posted in Գրականություն

Մաթեմատիկա 17.11.2023

1. Քանի անգամ է մեծ ամենամեծ երկնիշ թիվն ամենամեծ միանիշ թվից։

11


2․Քանի պարզ թիվ կա [ 3,37 ) միջակայքում ։

10


3.Քանի բաժանարար ունի 24-ը ։

8


4․Գտնել 16-ի 0,25 մասը ։

4


5.Գտնել x թվանշանը ,եթե 2304 քառանիշ թիվը բաժանվում է 9-ի ։ X=9


6.Գտնել արտահայտության արժեքը
․ 4/50 * 25 -1/5 =9/5


7.Գտնել արտահայտության արժեքը ․ (5 – 2V6) (5+2V6) =1


8.Լուծիր հավասարումը․ 4(x-3)=2(x+2)=8


9.Լուծիր անհավասարումը․ (x-4)(x+2)<2 xE(1-V11;1+V11)


10.Տրված են A(-4,6) ; B(2,4) կետերը։Գտիր AB հատվածը երկարությունը և տրված հատվածի միջնակետի կոորդինատները։

2V100


11․ Որդին 12 տարեկան է ։Հինգ տարի առաջ նա հինգ անգամ փոքր էր հորից ։
ա․Քանի տարեկան է հայրը ։

40
բ․Որդու տարիքը հոր տարիքի քանի տոկոսն է կազմում։

30%

12․Եռանկյան կողմերն են ՝ 12 ,16 ,20 ։Գտնել եռանկյան մակերեսը ։
Հուշում՝ օգտվել Հերոնի բանաձևից։

S=96

Posted in Գրականություն

Պարտուսի գերին, Գրականություն 09.11.2023

«Պարտուսի գերին» պատմվածքը Հենդոյի մասին է, ով չէր կարողանում լավ սովորել։ Տարիներ շարունակ նա անընդհատ մնում էր նույն դասարանում, ոչ մի առաջընթաց չէր ունենում, բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից։ Նա հինգ էր ստանում այդ առարկայից։ Նա պատրաստում էր փայտից նստարաններ և ստեղծագործության մեջ շեշտվում է, որ նա ոսկի ձեռքեր ունի։ Մի օր ուսուցիչը կարդում էր գնահատականները և ասում է, որ Հենդոն աշխատանքի ուսուցման առարկայից երկուս է ստացել։ Այդ ամենից հետո Հենդոն զայրանում է և հեռանում դպրոցից։

Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյանի մասին, Գրականություն 04.11.2023

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Posted in Մայրենի լեզու, Գրականություն

Սիրելու տարիքը, գրականություն 03.11.2023

Պատմվածքն աղջկա և տղայի հարաբերությունների մասին է: Նկարագրում է տղայի վրեժխնդրությունն իր աղջկան սիրող մի այլ տղայի մասին: Համեմատում է պատերազմի հետ: Իր սերը փրկելու համար նա պատրաստվում էր պատերզամի: Պատերազմները լինում են տարբեր, պարտադիր չէ, որ պատերազմ լինի միայն հողի ու տարածքի համար: Կոնկրետ պատմվածքում գրվածը պատերազմ էր աղջկա համար: Արդարացնում եմ տղային, քանի որ, երբ մարդն ունենում է նպատակ, իր նպատակին հասնելու համար օգտագործում է իր մտքերը, և այստեղ տղան պատրաստ էր կռվի հանուն իր աղջկա։