Posted in Գրականություն

Գրականություն 18.10.2023

Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում 

17 Նմանապես, ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես տիկերը կպայթեն. գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան։ Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են։

Վերլուծություն

Այս առակը այն մասին է, որ նորն ու հինը խառնել չի կարելի, քանի որ կստացվի խառնաշփոթ: Այստեղ գինին՝ ներկան է, նորը, իսկ տիկը անցյալը, հինը: Եվ պարզ է, երբ անցյալն ու ներկան խառնվում է մարդու կյանքում ապա խառնվում է ամեն ինչ՝ կյանքը, մտքերը, անձը: Նույնը նաև լինում է սերունդների մեջ, երբ ժամանակակից սերունդն ու նախորդ սերունդները խառնվում են:

Posted in Գրականություն

Գրականություն 13.09.2023

Էվելինը մի աղջիկ էր ով ապրում էր հոր ու եղբայրների հետ: Նրա մայրը մահացել էր և Էվելինը շատ էր չարչարվում: Աշխատելով մի խանությում նա հոգնել էր ամեն ինչից և անընդհատ մտածում էր փաղչելու մասին իր սիրելիի՝ Ֆրենկի հետ, ում հետ հայրը արգելել էր տեսնվել: Երկար մտորումներից հետո Էվելինը փաղչում է տանից: Նրանք արդեն տախտակամածի մոտ են, քիչ է մնացել որ Էվելինը փաղչի իր սիրելիի հետ: Ահա Ֆրենկին անցավ արգելված գոտին, ցատկեց նավի վրա և իր ետևից կանչեց Էվելինին:
Էվելինը երկար նայեց Ֆրենկիին և հեռացավ:

Posted in Գրականություն

Գրականություն 20,05,2023

  1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։չկան:
  2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Գյուղացիները ուզում էին , որ ձին ազատության մեջ լինի , փախնի այդտեղից , որ նրան չտանեն պատերազմ ։

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Կոստանդը հարուստ էր ու այնպես էր արել , որ իր սպիտակ ձին չտանեն , իսկ Սիմոնի Ցոլակ ձիուն տարան , որովհետև նա աղքատ էր ՝ ճար չուներ ։
Սա էր սևի ու սպիտակի տարբերությունը ։

  1. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Շարմաղ բիբին հույսն ամեն ինչից կտրել էր ։

Posted in Գրականություն

Գրականություն 22,05,2023

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:

Հերոսուհին քառասուն տարեկան կին էր, որի ամուսինը շատ հարուս մարդ էր: Նրա ամուսինը գիտեր որ իր կնոջ կյանքը շատ կարճ է և նա անում էր այն ամենը ինչ ցանկանում էր իր կինը։ Կնոջ կարծիքով պետք չէր փորձել երկարացնել կյանքը այլ պետք է հաճուք ստանլ ամեն ինչից։ Նա շատ աշխուժ կին էր։

Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով:

Կարծիք՝

Երջանիկ մահը Գրիգոր Զոհրապի ստեղծագործություններից մեկն է, որը պատմում է մի կնոջ մասին, ով վայելում էր կյանքը ու մահացավ երջանիկ մահով:

Իմ կարծիքով երջանիկ մահը այն է երբ մահանում ես առանց տանջվելու։

Posted in Գրականություն

Գրականություն 16,05,2023

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

լղար — նիհար

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

Բոլորը հիանում են հրաշալի ձիով, թվում է, թե ոտները չեն դիպչում գետնին, պայտերը զրնգում են օդի մեջ:

— Այ ձի… Հազար մանեթ գին ունի։

— Տերն էլ պակաս փող չունի։

— Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի— ասաց դարբնի տղան։

–– Նրա վրա ամենաքիչը գեներալ կնստի…

— Վրան նստողն էլ գեներալ է։

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 

Posted in Գրականություն

Գրականություն 11,05,2023

  • Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:Բիբի – հորաքույր
    Անգո – անհայտ,
    Համետել – թամբել:
  • Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :«քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» – Այսինքն, երբ հոգիդ ծանր է, անընդհատ մտածում ես…
    «ծայրը ծայրին հասցնել» – ,,յոլա,, գնալ, մի կերպ հասցնել…
Posted in Գրականություն

Գրականություն 31,01,2023

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

  • Բացատրի՛ր բառերը՝ համրաքայլ, համր։ 

    դանդաղ քայլերով
  • Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 

    Բանաստեղծությունը արտահայտում եր մութ և տխուր տրամադրություն։
  • Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ կամ գեղեցիկ նկարագրությունը։ 

    Աղբյուրն անուշ հեքիաթի պես
    Իր լույս երգով ժպտում էր մեզ.
    Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
    Որպես քնքուշ իրիկվա փայլ։

2. 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

  • Բացատրի՛ր բառերը՝ հեզ, գունատվող, սրտակտուր, անտրտում, կսկիծ,

    հեզ-մեղմ ու հանդարտ բնավորության տեր
    գունատվել-տխրել
    սրտակտուր-տանջող
    անտրտում-առանց տրտմության
    կսկիծ-սուր ծակող ֆիզիկական ցավ
  • Ի՞նչ է զգում ստեղծագործություն քննարկան հերոսը,

    Սեր
  • Մեկ բառով գրի՛ր, թե ինչ է ներկայացնում բանաստեղծությունը։ 

    Սեր

3. 

 ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

  • Բացատրի՛ր բառերը՝ խորունկ, տրտում, թովչանք, հանգրվան,
  • Ինչպիսինն էր բանաստեղծության մեջ ներկայացված աղջիկը,
  • Փորձի՛ր նկարագրել աղջկան։ 

Երեք բանաստեղծությունները կարդալուց հետո պատասխանի՛ր հարցերին։

  • Ի՞նչ ընդհանրություններ ունեին բանստեղծությունները, 
  • Կ՞ար հոգեվիճակի նմանություն բանաստեղծություններում, 
  • Ո՞ր բանաստեղծությունը քեզ ավելի դուր եկավ, ինչո՞ւ, 
  • Կարդա՛ այլ բանաստեղծություններ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից։ 
Posted in Գրականություն

Գրականություն 14,11,2022

Օրիգինալ լինելու ուղիներ մի՛ փնտրեք: Մյուսներից տարբեր լինելն անխուսափելի է, երբ մարդ չի մտահոգվում այդպիսինը լինելու համար:


Մի՛ փորձեք շլացնել բուրժուային: Չի՛ ստացվի: Նա միայն վախենում է, երբ իր գրպանին են սպառնում:


Մի՛ աշխատեք նեղություն տալ ընթերցողին, ո՛չ փնտրեք, ո՛չ էլ հայցեք նրա օգնությունը:


Երբեք մի՛ գրեք մտածելով քննադատության, բարեկամների կամ հարազատների, անուշիկ հարսնացուի կամ կնոջ մասին: Մի՛ մտածեք անգամ ենթադյալ ընթերցողի մասին:


Ոչ մի բանի մի՛ զոհաբերեք գրականության անկեղծությունը: Ո՛չ քաղաքականությանը, ո՛չ հաղթանակին: Միշտ գրե՛ք այն լուռ ու անողոք ուրիշի համար, որ կրում ենք մեր ներսում, և հնարավոր չի լինի խաբել:


Մի՛ հետևեք մոդաներին, աղերսեք սուրբ ուսուցչին մինչև երրորդ աքլորականչը:


Մի՛ սահմանափակվեք արդեն հռչակ ձեռք բերած գրքերը կարդալով: Պրուստն ու Ջոյսն արհամարհված էին, երբ քթները դուրս հանեցին, այսօր հանճարներ են:


Մի մոռացեք իրավացիորեն հայտնի արտահայտությունը՝ երկու անգամ երկու հավասար է չորսի: Բայց՝ իսկ եթե հանկարծ հի՞նգ լիներ:


Մի՛ արհամարհեք արտասովոր շարադրանքով թեմաները, ինչպիսին էլ լինի նրանց ծագումը: Գողացե՛ք, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Միշտ ստե՛ք:


Մի՛ մոռացեք, որ Հեմինգուեյը գրել է. «Ես իմ վեպի անգամ արդեն պատրաստ հատվածներն ընթերցեցի, որն, ըստ էության, ամենանվաստ բանն է, մինչև ուր կարող է իջնել գրողը»:

Օնետտի Խուան Կառլոս

Աղբյուր

Առաջադրանքներ 

1. Մեկնաբանե՛ք պատվիրանները։ 

2. Ավելացրե՛ք տասնմեկերորդ պատվիրանը։ 

Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ:

Posted in Գրականություն

Գրականություն 11.10.2021

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

վար-վեր
առավոտ-գիշեր
ծերուկ-երիտասարդ
սուգ-երջանկություն
կապեց-արձակեց
վառեց-մարեց
հոգնա-աշխույժ

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Հանգիստ և գոռոզ

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

վար եկան-իջան
շար եկան-շարվեցին
սուգ արավ-լացեց
մաղ տալով-մաղելով
շաղ տալով-ցրելով
քուն դրավ-քնեց
փախ տվավ-փախցրեց
կախ տվավ-կախեց
ելավ վեր-բարձրացավ
ժիր եկան-ուրախացավ