Posted in Գրականություն

Գրականություն 20.02.2024

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

Ինձ թվում է բանաստեղծությունը միակողմանի սիրո մասին է։ Հեղինակը իր դիմացինին ամենից ավել է դասում, նրա հայացքում տեսնում է ամեն ինչ և տխրություն, և ուրախություն, և սեր։ Աղջկա հայացքում տեսնում է սուտ, որը նրան պահում է անախորժություններից։ Սիրած էակի սիտը փակված է նրա համար, և հեղանը հոգեպես իրեն օտար է զգում։ Նա փայփայում և շոյում էր, չզգալով ոչինչ։ Հասկանում է, որ աղջկա հոգին փակ է և չի ճանաչում իր սիրած էակին, հասկանում, որ ոչինչ է նրա համար։ 

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
Խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն…
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ…

Հեղինակը ցանկանում է մոռանալ ամենին, չսիրել և չխոսել ոչ մեկի հետ։ Այն ցավը որը նա անցյալում ունեցել է տանջում է նրան գիշերներով և նա ցանկանում էր ունենալ հանգստի մի պահ, որը անվանում է ոսկե շող։ Ցանկանում էր խավարում, ցավերում քարանալ, սակայն, մեն մենակ։ Ցանկանում էր չսիրել, չկանչել և հեռանալ

Թողնել մեկնաբանություն