Posted in Գրականություն

Եղիշե Չարենց (Գրականություն 17.03.2024)

Ծննդավայր

1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում ծնվել է բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան): Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։ 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Կարինե Քոթանջյան

Ո՞վ էր Կարինե Քոթանջյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում:

Աղբյուրներ՝
https://nt.am/am/dates/895/

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B8%D6%81_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB_(%D4%BF%D5%A1%D6%80%D5%BD)

https://haykkaren.wordpress.com/2014/03/15/%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D6%87%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D6%84%D5%B8%D5%A9%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6/

Թողնել մեկնաբանություն