Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն 15,05,2023

1. Որո՞նք են աֆրիկյան երկրների հետամնացության պատճառներ: 

Աֆրիկյան երկրների հետամնացության պատճառը նրանց գաղութներ լինելն է։ Նրանք համաշխարհային շուկա «ոտք» են դրել ու դնում միայն այն ժամանակ, երբ հումքի պահանջարկ կա։ Գաղութային տարիներին հզոր ու ազդեցիկ երկրներն ու կայսրությունները աֆրիկյան գաղութները օգտագործել են օգտակար հանածոներ «վերցնելու» համար։ Մյուս պատճառը՝ հյուսիսի համար, անապատային տարածքն է, որտեղ ոչ բուսականություն կա, ոչ էլ նորմալ զարգացած կենդանական աշխարհ։

2. Զարգացման ի՞նչ նախադրկյալներ ունեն աֆրկյան երկրները ։

Երևի թե ամենազարգացած նախադրյալը կլինի օգտակար հանածոները։ Ընդհանրապես, եթե դիտարկենք որպես նախադրյալ, ապա աֆրիկյան երկրները շատ էժան աշխատուժ ունեն, սակայն անգրագիտության աստիճանը ցածր է, ուստի այդ աշխատուժը օգնում է միայն շինարարության կամ էլ բանվորության մեջ։

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Աֆրկայի առավել զարգացած երկրները:

 

(HDI) Մարդկային Զարգացման Զեկույց

Որպես զարգացման նախադրյալ ընտրել եմ (ՄԶԶ-ն) Մարդկային Զարգացման Զեկույցը։ Այն հաշվի է առնում բնակչության աշխատասիրության ու գիտելիքի չափը։

Կանաչով նշված են առավել զարգացած երկրները, իսկ շագանակագույնով՝ առավել ոչ զարգացած։ Հետևելով ինդեքսին։

4. Ուրվագծային քարտեզ վրա նշել աֆրիկյան այն պետությունները, որոնք ժամանակին եղել են որևէ երկրի գաղութ (յուրաքանչյուր երկրի գաղութ նշել առանձին գույնով)։

Գաղութային անցյալ

Բրիտանական գաղութներ են եղել՝ Եգիպտոսը, Սուդանը, Նիգերիան, Գանան, Կամերունը, Սիերրա-Լեոնեն, Անգոլան, ՀԱՀ-ն, Էսվատինին, Լեսոթոն, Տանզանիան, Կենյան, Ուգանդա, Ռուանդան, Բուրունդին, Զամբիան, Զիմբաբվեն, Բոթսվանան, Մալավին և Գամբիան։

Ֆրանսիական Գաղութներ են եղել՝ Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Մավրիտանիան, Մալին, Բուրկինա Ֆասոն, Կոտ Ի՛Դյուվուարը, Գվիենան, Բենինը, Տոգոն, ԿԱՀ-ը, Սենեգալը, Ջիբութին, Գաբոնը, Կոնգոն, Չադը, Կոմորները, Մավրիտիոսը, Նիգերը և Մադագասկարը։

Իտալական գաղութներ են եղել՝ Լիբյան, Սոմալին և Էրիթրեան։

Պորտուգալական գաղութներ են եղել՝ Անգոլան, Մոզամբիկը, Կաբո Վերդեն, Գվինեա Բիսսաուն և Սաո Տոմե ու Պրինսիպին։

Իսպանական գաղութներ են եղել՝ Արևմտյան Սահարան և Հասարակածային Գվինեան։

Բելգիական գաղութ է եղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։

Գաղութներ չեն եղել Եթովպիան և Լիբերիան։

5. Առանձնացնել և դուրս գրել Աֆրիկայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1.Վայրի կենդանիների միս
Անհնար է պատկերացնել Աֆրիկան առանց ինչ-որ տարօրինակ կերակրատեսակների: Վայրի կենդանիների միսը հիմնական սնունդն է բնակչության մեծ մասին համար, այո՛, աֆրիկաբնակ ոչ մի կենդանի ապահովագրված չէ մի օր աֆրիկացիների սեղանին հայտնվելու հեռանկարից: Հազարամյակներ շարունակ տեղաբնիկները կարծում են, որ վայրի կենդանիների միսը դելիկատես է, բացի այդ, մի շարք ցեղեր պարզապես այլ ընտրության հնարավորություն չունեն:

2.Պարե՞նք դիակների հետ
Մադագասկարի ցեղերից մեկն ունի մի շատ տարօրինակ սովորույթ. մոտավորապես 7-8 տարին մեկ ընտանիքի անդամները հավաքվում են, որպեսզի էկսգումացիայի ենթարկեն մահացած հարազատներին, ինչից հետո միայն սկսվում է իսկական կինոն: Մարդիկ պարում, երգում ու ուրախանում են մահացած հարազատների դիակների հետ:Այս արարողությունը տեղացիներն անվանում են «Ֆամադիխանա», նրանք վստահ են, որ այս կերպ արտահայտում են իրենց հարգանքն ու սերը մահացածների հանդեպ

3.Դաժան մարտեր հարսնացուի համար
Երբ երկու տղամարդ չեն կարողանում կիսել մի կնոջ նրանք միմյանց մարտի են հրավիրում: Հաղթում է այն մասնակիցը, որը ցավ զգալու նշաններ ցույց չի տալիս, եթե անգամ ամբողջությամբ արնաշաղախ է: Ցավալին այստեղ նաև այն է, որ կինը որևէ կերպ չի կարող մասնակցել իր իսկ ապագա ամուսնու ընտրությանը:

4.Թքում են նորածինների դեմքին
Քենիայի և Տանզանիայի ցեղերն ունեն մի շատ տարօրինակ սովորություն. նրանք թքում են նորածին երեխայի դեմքին և վստահ են, որ այդ կերպ պաշտպանում են նրան չար հոգիներից:

5.Աֆրիկյան մազոտ գորտ
Հավանաբար սա ամենատարօրինակ և զզվելի գորտն է աշխարհում: Անգամ աֆրիկացիներն են նրան անվանում «սարսափելի գորտ»: Այս մազոտ կենդանուն հաճախ համեմատում են կոմիքսների հերոսների հետ, և ամենահետաքրքիրն այն է, որ վերոնշյալ գորտն ունի իսկական սուր եղունգներ, որոնք ունակ են լավ վնասել հակառակորդին:

6.Ավելորդ քաշը վկայում է հարստության մասին
Մավրիտանիայի բնակիչներն ունեն հստակ համոզմունք. որքան գեր է կինը, այնքան ավելի հարուստ է նրա ամուսինը: Եթե անգամ տղամարդն աղքատ է և փողոցում է ապրում, միևնույն է, եթե նրա բախտը բերի ամուսնանալ գեր կնոջ հետ նա հատուկ հարգանքի կարժանանա: Հենց այդ է պատճառը, որ դեռատի աղջիկներին ծնողներն ուղարկում են հատուկ ճամբարներ, որտեղ նրանց հիմնական զբաղմունքը շատ ուտելն է:

7.Հարսնացու առևանգելու աֆրիկյան արվեստը
Սուդանի այս ավանդույթն իսկական գլուխկոտրուկ է: Սկսենք սկզբից. նախ փեսացուն փախցնում է իր ապագա հարսնացուին: Փախցնելուց հետո փեսացուի բարեկամները գնում են հարսնացուի հոր մոտ, որպեսզի վերջինիս ձեռքը խնդրեն: Եթե հայրը համաձայնում է, ապա մի լավ ծեծ է տալիս ապագ փեսային. այդպես են դրվում նրանց բարեկամության հիմքերը: Իսկ եթե աղջկա հայրը համաձայն չէ այդ միության հետ, միևնույն է, երիտասարդներն ամուսնանում են առանց նրա համաձայնության:

8.Ափսեն անմիջապես բերանում
Աֆրիկացիներն իրենց ուրույն պատկերացումներն ունեն ամեն ինչի և մասնավորապես կնոջ գեղեցկության մասին: Մի շարք աֆրիկյան ցեղերում կնոջ շուրթը պատռում են և բավականին մեծ ափսե տեղավորում այնտեղ: Ըստ տեղացիների որքան ավելի մեծ է կնոջ բերանի երկաթը, այնքան ավելի գեղեցիկ է նա: Սակայն այս ավանդույթը շատ հին արմատներ ունի. բանն այն է, որ ստրկատիրական ժամանակներում ծնողները դիտավորյալ փորձում էին խեղել երեխաների արտաքինը, որպեսզի նրանց ստրկության չտանեն:

9.Հարստության մեկ այլ ցուցանիշ՝ կով
Բոլորիս հայտնի է, որ կովը սուրբ կենդանի է համարվում Հնդկաստանում, սակայն Քենիայի ցեղերից մեկը այդ կաթնասունի հանդեպ սերը բարձրացրել է մեկ այլ մակարդակի: Այստեղ կովը համարվում է արժույթի փոխանակման միավոր, հետևաբար որքան կով ունես, այնքան հարուստ ես: Բացարձակապես կարևոր չէ, թե ինչպիսին է քո տունը, կամ առհասարակ տուն ունե՞ս, թե՞ ոչ. կարևորը կովն է:

Թողնել մեկնաբանություն